Ծանոթանում ես ֆիթնես-ակումբում

Վերջապես գնացիք մարզասրահ  և գոհ եք ձեզանից։ Բացի այդ ուժային մարզումների պատճառով արթնացել են տեստոստերոնները։ Եվ ահա արդեն պատրաստ եք վազքուղու վրա գտնվող աղջկան հարցնել, թե որքան հաճախ է նա այցելում մարզասրահ։ Պետք չէ։

Հավատալու չէ, սակայն աղջիկների վրա մարզասրահը հակառակ ազդեցություն է ունենում։ Մարզասրահում գրեթե բոլոր աղջիկներն իրենց անփույթ, գեր և տգեղ են զգում։ Պետք չէ մոռանալ նաև այն փաստը, որ նրանք դիմահարդարված չեն, իսկ աղջիկների համար ոչինչ ավելի վատ չի կարող լինել, քան առանց դիմահարդարման շփումը տղամարդու հետ։

Այնպես որ աղջկա հետ ծանոթանալու այս փորձով դուք նրան ավելի շուտ կհեռացնեք։ Նրանք մարզասրահ են այցելում ոչ թե ծանոթանալու, այլ փորի մկանները մարզելու համար։

Շատ ուշ եք իմանում նրա նյութական կարգավիճակի մասին

Վերջին կես ժամվա ընթացքում դուք շատ հետաքրքիր զրույց եք ունենում։ Նա շատ ուշադիր լսում է, թե ինչպես են ավազակները քերծել ձեր մեքենան և այլն։ Եվ այստեղ՝ անակնկալ, պարզվում է, որ նա ամուսնացած է։ Սակայն ոչինչ չէր հուշում դրա մասին․ աղջիկն այնքան ակտիվորեն էր շփվում ձեզ հետ։

Հաջորդ անգամ ավելի ուշադիր եղեք․ կենցաղից հոգնած ամուսնացած կանայք սիրում են առանց հետևանքների ֆլիրտ անել։ Այնպես, որ աշխատեք ծանոթությունից մի քանի րոպես անց ճշտել ամուսնացած է, թե ոչ։  

Ալկոհոլ համարձակություն հավաքելու համար

«Համարձակության համար մի քիչ խմեմ» և «թղեք ես ցանկանում եմ պարել» արտահայտությունների միջև սահմանը շատ բարակ է։ Քեզ միշտ թվում է,որ դու գիտես քո չափը, սակայն ինչպես ցույց է տալիս փորձը՝ ոչ ոք չգիտի իր չափը։

Ակումբ գնալուց առաջ որոշեք ,թե ինչի համար եք գնում․ ցանկանում եք հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ, թե ծանոթանալ աղջիկների հետ։ Հավատացեք ոչինչ այնքան տհաճ չէ աղջիկների համար, որքան կպչուն տղաները, որոնք՝ դատելով իրենց ժեստերից, իրենց համարում են շատ ինքնավստահ և սրամիտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել