Թուրքիայի «Երջանկություն» կուսակցությունը «Լուծում. Ստամբուլի անտուն մարդիկ» վերնագրով զեկույց է հրապարակել, որին նախորդած հետազոտությունը տևել է 3 ամիս: Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շուրջ 8.000 անօթևան մարդ կա։
Պարզվել է, որ փողոցում ապրողների շրջանում կան նաև գործարարների երեխաներ, նախկին դերասաններ ու բարձրագույն կրթությամբ անձինք: Անտունների 90 տոկոսն արական սեռի քաղաքացիներ են: Անօթևաններիի 70 տոկոսը Թուրքիայի քաղաքացիներ են, 30 տոկոսը՝ օտարերկրացիներ՝ հիմնականում մարոկացիներ, ուզբեկներ, պաղեստինի արաբներ ու սիրիացիներ։
Նրանցից ոմանք փողոցում ապրում 3-4 ամիս, կան նաև 14 տարի շարունակ փողոցում գիշերողներ: Նրանց 65-70 տոկոսն աշխատունակ է, մնացած 30 տոկոսը ժամանակավոր կամ մշտական առողջական խնդիրներ ունի:
Թուրքական հասարակական կազմակերպությունների հրապարակած տվյալների համաձայն՝ երկրի ողջ տարածքում անտունների թիվը հասնում է 80-100 հազարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել