Իսպանիայի Լա-Բանիեսա մունիցիպալիտետում (Կաստիլիա-ի-Լեոնի ինքնավար մարզ) Conrado հրուշակեղենի ֆաբրիկայի սեփականատերերը շարունակել են դրամական անակնկալով կարկանդակների թողարկման ավանդույթը:

Այս անգամ նախաամանորյա տոներին գնորդներին իրենց արտադրանքով հրապուրելու նպատակով նրանք հայտարարել են, որ առաջիկայում 10 հազար եվրոյի չեկ են դնելու իրենց կարկանդակներից մեկի մեջ:

Անուշեղենը կարելի կլինի ձեռք բերել դեկտեմբերի 29-ից մինչեւ գալիք տարվա հունվարի 6-ը: Հսկայական քանակությամբ կարկանդակների թվում, որոնք իսպանացիներն ավանդաբար գնում են հունվարի 6-ին՝ Աստվածհայտնության օրը, միայն մեկի մեջ Է գտնվելու չեկը: Հրուշակեղենի այս ապրանքատեսակը վաճառվելու Է ամբողջ Իսպանիայում, այն կարելի կլինի պատվիրել նաեւ Եվրոպայի այլ քաղաքներում:

Առաջին անգամ գովազդային այս հնարքը կազմակերպելու գաղափարը Conrado-ի ղեկավարությունը մտահղացել Է 2009 թվականին, երբ հրուշակագործները որոշեցին գնորդներին հրապուրել 500 եվրո անակնկալով: Դրանից հետո նման անակնկալի գումարը մշտապես ավելացել Է՝ հասնելով մինչեւ 10 հազար եվրոյի:

Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, 2018 թվականին չեկը գտել Է Մորալես դել Վինո ոչ մեծ մունիցիպալիտետի ութ հոգուց բացկացած ընտանիքը: Երջանիկներից մեկը պատմել Է, որ կարկանդակը ձեռք Է բերել ինտերնետի միջոցով, քանի որ իմացել Էր մրցանակի առկայության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել