Financial Times բրիտանական թերթը կազմել է «տասնամյակի դեմքը ձևավորող» մարդկանց ցուցակը, որում ընդգրկվել է 19 քաղաքական գործիչ, 22 գործարար և մշակույթի, գիտության, շոու-բիզնեսի ու սպորտի բնագավառի 9 ներկայացուցիչ:
Ըստ պարբերականի, տասնամյակի դեմքը ձևավորող քաղաքական գործիչներն են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը, ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ՝ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը, Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը և այլք:
Ցանկում ընդգրկվել են նաև ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, մոսկովյան հակադոպինգային լաբորատորիայի նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովը, Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Netflix ընկերության համահիմնադիր և ղեկավար Ռիդ Հասթինգսը և Uber-ի հիմնադիրներից մեկը՝ Թրեվիս Քալանիքը։ Ցուցակում է նաև դերասանուհի Ռոուզ Մաքգոուենը, որը մեղադրել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին բռնաբարության մեջ և դրանով տվել MeToo բռնությունների դեմ արշավի մեկնարկը: