Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայություն աշխատակիցները Խաչատուրյան քույրերից հանել են էլեկտրոնային ապարանջանները: Կրտսեր քրոջից էլեկտրոնային ապարանջանը հանվել էր նախօրեին:

Комсомольская правда-ի տվյալներով՝ այսօրվանից կդադարեցվեն նաև նրանց ազատության սահմանափակումները: Քույրերի փաստաբան Մարի Դավթյանի խոսքով՝ աղջիկները կարող են լքել բնակարանը նույնիսկ 21:00-ից հետո, քանի դրա հետ կապված արգելքը չի երկարաձգվել: Նախկինում նրանք չէին կարողանում լքել բնակարանը գիշերային ժամերին: Փաստաբան խոսքով, քույրերին, այնուամենայնիվ չի թույլատրվում շփվեն միմյանց, գործով վկաների և լրագրողների հետ: Աղջիկներին արգելվում է նաև օգտվել համացանցից և բջջային հեռախոսներից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Գլխավոր դատախազությունը քույրերի դեմ գործի նյութերում խախտումներ էր հայտնաբերել և հրաժարվել հաստատել մեղադրական եզրակացությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել