Armsport.am-ը գրում է.

Բարսելոնան» շարունակում է ջանք չխնայել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու համար։

Ամեն դեպքում, բանակցային փուլում արգենտինացու՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու հավանականությունը ցածր է։

Sport.es-ը հայտնում է, որ Լաուտարոյին ձեռք չբերելու դեպքում, «Բարսան» տրանսֆերային սլաքներն ուղղելու է ՊՍՎ-ի հարձակվող Դոնյել Մալենի կողմը։

Սուրինամի ծագումով 20-ամյա հոլանդացին արդյունավետ մրցաշրջան է անցկացնում։ Նիդերլանդների ընթացիկ առաջնությունում նա 27 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել