Operativ.am-ը գրում է․

Ֆրանսիական Ուազա դեպարտամենտում 19-ամյա Ալեքսանդր Վ.-ն դաժանաբար սպանել է 91-ամյա մանկապիղծ կաթոլիկ քահանային՝ Ռոջեր Մատասոլիին, խաչը մտցնելով նրա կոկորդը, հայտնում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ քահանային մահացած են հայտնաբերել ոստիկանության աշխատակիցները՝ մարմնի վրա բռնության հետքերով, և, ամենայն հավանականությամբ, նա մահացել է օդի պակասից: Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին, բայց դրա մասին տեղեկությունները հայտնվել են միայն հիմա:

Մարդասպանին նախ մեղադրանք է առաջադրվել խոշտանգումների կիրառման, սպանության և ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու համար: Սակայն, ավելին ուշ, նրան տեղափոխել են հիվանդանոցում, երբ հաստատվել են համապատասխան հոգեբուժական հիմքերը:
Հաղորդվում է, որ սպանված քահանան 1960-2000 թվականներին առնվազն չորս տղաների դրդել է անբարո գործողությունների: Ըստ որոշ տեղեկությունների, նա կարող էր մասնակից լինել նաև Ալեքսանդր Վ.-ի նկատմամբ ոտնձգություններին, քանի որ ոստիկանությունը քննարկում է վրեժ լուծելու շարժառիթը: Ինքը՝ կասկածյալն ասում է, որ չի հիշում սպանության պահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել