Լաս Վեգասում նկատել են տղամարդու, որը շատ նման է եղել 1996 թ.-ին սպանված ռեփեր Թուփաք Շաքուրին, գրում է Mirror-ը:

YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որում հայտնվում է սպանվածի նմանակը, որը, երկրպագուների կարծիքով, կարող է լինել հենց ինքը՝ երաժիշտը:

Տղամարդուն լուսանկարել են MGM Grand Hotel համալիրի հյուրանոցներից մեկում, որտեղ 1996-ի սեպտեմբերի 7-ին Թուփաք Շաքուրը մահացու վիրավորվել էր Մայք Թայսոնի մասնակցությամբ մարտը դիտելուց հետո տուն վերադառնալիս:

Մահվան պահին երաժիշտը 25 տարեկան էր: Երկրպագուները բազմիցս հայտարարել են, որ նա կարող էր բեմադրել իր մահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել