Բաղադրիչներ

1. Հավի կրծքամիս – 400 գ
2. Կարտոֆիլ
3. Շամպինիոն – 3 հատ
4. Լոլիկ – 1 հատ
5. Պանիր
6. Մայոնեզ
7. Համեմունքներ

Պատրաստման եղանակը

1. Հավի միսը երկարավուն կտրատել, կարտոֆիլը՝ օղակաձև: Ավելացնել մայոնեզ և համեմունքներ:

2. Կարտոֆիլը շարել յուղով պատած տապակի հատակին, այնուհետև՝ հավի միսը, այնուհետև շարել լոլիկի շերտերը, իսկ հետո՝ շերտատված սունկը:

3. Քերած պանիր շաղ տալ:

4. Թխել 180 աստիճան ջեռոցում, մինչև պատրաստ լինելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել