Ազգային անվտանգության ծառայությունը
հաղորդել է, թե իբր «հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել»։

Նախ, նախորդ իշխանության ներկայացուցիչները նախորդ ամսվա ընթացքում հարցումներ չեն իրականացրել: Սակայն, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք վերջին շրջանում հրապարակված հարցումներին, որոնք ցույց են տալիս վարչապետի և իր կուսակցության վարկանիշի առնվազն 25%-ով անկում 2018թ. մայիսից մինչ այժմ:

Այնուամենայնիվ, նույնսիկ այդ հարցումները չեն արտահայտում ամբողջ հասարակության կարծիքը, քանի որ բնակչության մի զգալի հատված ուղղակի վախենում է մասնակցել հարցումներին և բացասական արտահայտվել իշխանության հասցեին։

ԱԱԾ-ին կխնդրեմ զերծ մնալ օրվա տեղեկատվական պայքարից եւ առավել օպերատիվ անդրադառնալ, օրինակ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպայի կողմից օրերս հրապարակած անհեթեթություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել