Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր հանդիպել են ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդականի հետ և հայտնել իրենց մտավախությունները՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման առնչությամբ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ աջակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ ի աջակցություն Թավադյանի։

Աջակիցները դատախազության աշխատակցին խնդրել են դատախազին ներկայացնել իրենց պահանջներն ու մտահոգությունները, որ ՀՀ-ում ճնշումներ են գործադրվում քաղաքացիների և ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ։

«Նա մեզ խոստացավ վաղը, մինչև ժամը 12։00-ն տեղյակ պահել որոշման մասին։ Մենք պնդեցինք, որ ուզում ենք հանդիպել այն վերահսկող դատախազի հետ, ում վարույթում գտնվում է այս գործը»,-հայտարարեցին աջակիցները ու հայտնեցին, որ վաղը 12։00-ին կրկին հավաքվելու

են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել