Աշխարհում խոշորագույն համացանցային-ռիթեյլեր Amazon.com Inc. –ը 2019 թվականի դեկտեմբերին տոնական գնումների ռեկորդային սեզոն է գրանցել՝ միլիարդավոր ապրանքներ վաճառելով։ Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ։

Ընկերությունը չի բացահայտել վաճառքների կոնկրետ ցուցանիշները, սակայն նշել է, որ աշխարհով մեկ «միլիոն կտոր» ավելի շատ է Amazon-ի ապրանք գնվել, քան նախորդ տոնական սեզոնին։

Նշվում է, որ ամենապահանջված ապրանքների շարքում են եղել «խելացի» Echo Dot սյունակը, Fire Stick TV հեռուստատեսային կցորդը՝ Alexa ձայնային օգնականով և Echo Show 5 սմարթ-դիսփլեյը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել