Քունգ-ֆուի վարպետ և դերասան Բրյուս Լիի դուստրը դատի է տվել Չինաստանում հայտնի Real Kungfu արագ սննդի ցանցին՝ իր հոր կերպարն անօրինական օգտագործելու համար։

Շենոն Լին Bruce Lee Enterprises-ի անունից պահանջում է Guangzhou Real Kungfu Catering Management Co. ընկերությունից փոխհատուցել վնասը, որը նա մոտ 30 միլիոն դոլար է գնահատում, ինչպես նաև իրավաբանական ծախսերը մոտ 12,6 միլիոն դոլարի չափով։ Այս մասին հաղորդել է չինական Jiemian պարբերականը։

Այս դեպքը կարող է յուրահատուկ թեստ հանդիսանալ չինական իշխանությունների համար, որոնք խոստացել են ուժեղացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, գրում է Bloomberg-ը։

Ըստ «Սինհուա» տեղեկատվական գործակալության տվյալների, Շանհայի դատարանը ընդունել է հայցը դեկտեմբերի սկզբին։ Դերասանի դուստրը պահանջում է անմիջապես դադարեցնել իր հոր կերպարի օգտագործումը։

Real Jungfu-ի լոգոտիպի վրա մուգ մազերով տղամարդ է պատկերված դեղին սպորտային հագուստով, քունգ ֆուի վարպետի դիրքով, որը նման է Բրյուս Լիին։

Weibo ցանցում ընկերությունը գրել է, որ այդ հարցով հայցեր են ներկայացվել դեռևս 2004 թվականից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել