Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Ս.-ն իր վարած BMW մակնիշի 35 GG 402 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի սոճիների և հայտնվել ծառերի մեջ:

Վթարի հետևանքով վարորդ Սերգեյ Ս.-ն, ուղևորներ, նրա համագյուղացիներ, 25-ամյա Ռազիկ Ա.-ն, 34-ամյա Արտակ Ա.-ն, 23-ամյա Համայակ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել