ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում գոլֆի ակումբի տարածքում ստրուկների զանգվածային գերեզման են հայտնաբերել, գրում է The Guardian-ը:

Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմից առաջ այս գոլֆ ակումբին պատկանող տարածքում մեծահարուստ ընտանիքներ են բնակվել, որոնց պլանտացիաներում ստրուկներ են աշխատել: Մոտ հարյուր տարի առաջ պլանտացիաներից մեկի տարածքում գոլֆի խաղադաշտ են կառուցել:

Հնագետները նշել են, որ մինչ այժմ այդ զանգվածային գերեզմանները չեն հայտնաբերվել դրանց վրա կառուցված գոլֆի դաշտի պատճառով: Գիտնականները նաև շեշտել են, որ հարյուր տարի առաջ անհրաժեշտ սարքավորումներ չեն եղել՝ գերեզմաններն առանց պեղումների հայտնաբերելու համար:

Տեղի իշխանություններն աջակցել են ակտիվիստների նախաձեռնությանը և որոշել են հնարավորինս շատ նման գերեզմաններ գտնել՝ մահացածների հիշատակը հարգելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել