Panorama.am-ը գրում է.

«Մեր լրագրողների հետ ամեն օր տեղի է ունենում ճնշումներ, մերժումներ, արհամարհանք իշխանության կողմից»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ հեռուստաընկերության հաղորդումներից մեկը՝ «Դեմ դիմաց»-ը փակվում է, քանի որ բանավեճին հրավիրված մյուս կողմը միշտ հրաժարվում է  մասնակցել։

«Իսկ բանավեճ առանց մյուս կողմի, անիմաստ է դառնում։ Մարդիկ խուսափում են գալ, ցանկություն ունեն գալ, բայց իրենց հանձնարարված է բոյկոտել ու չգալ։ Այսպես կարելի՞ է աշխատել։ Երբ զանգահարում են ու ասում են՝ լավ, եթե մենք իրար չենք հասկանում, ուրեմն ձեզանով կզբավեն ուրիշները, սա ակնհայտ ցույց է  տալիս, թե ինչպես է տրամադրված իշխանությունը»,-ասաց Հ. Հարությունյանը։

Նրա խոսքով, զանգահարողը հասարակ մարդ չէ, իշխանության ամենավերին օղակներից է։
Հ. Հարությունյանի խոսքով, հեղափոխության էյֆորիայից հետո օր օրի շատանում են իրենց խմբագրություն զանգահարողները, որոնք իրենց աջակցություն են հայտնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել