Pastinfo.am-ը գրում է.

Վահե Գրիգորյանին ՍԴ-ում տեսնում եմ ընդամենը միջանցքում՝ այս կամ այն անհրաժեշտ սենյակներ գնալ-գալու հետ կապված։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը։

«Նա աշխատանքային նիստերին չի մասնակցում, աշխատակարգային նիստերին չի մասնակցում։ Տեղյակ չեմ՝ այս պահի դրությամբ նա ՍԴ շենքում է, թե ոչ»,-ասաց Արևիկ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ պատրաստակամություն են հայտնել լսել իր դիտարկումները։ Վերջինս նկատեց՝ Վահե Գրիգորյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ բոլոր անդամների հետ պատրաստվում է իր դիտարկումները, նկատառումները կիսել, բայց իր հետ նման հանդիպման նախաձեռնություն չի ունեցել. «Իրեն կլսեինք, կասեինք մեր պատասխանները։ Եթե նրա համոզմունքները կմնային նույնը, ինքը ՍԴ դատավորի երդում է տվել՝ լինել անաչառ և ապահովել սահմանադրության գերակայության իր առաքելությունը և նա պետք է սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով իրականացներ իր լիազորությունները»,-ասաց Արևիկ Պետրոսյանը։

Նրա խոսքով, եթե Վահե Գրիգորյանը գտնում էր, որ ՍԴ-ում այնպիսի ճգնաժամային իրավիճակ է, որն անհաղթահարելի է, պետք է բարի լիներ պայքարել դրա դեմ, եթե կարող էր հաղթահարեր, ունենար այն իրավական մթնոլորտը և նոր ձգտեր գալ ՍԴ և իրականացնել իր առաքելությունը. «Ես դա կհասկանայի այդ գործընթացները մինչև ՍԴ դատավորի իր պարտավորությունները ստանձնելը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել