Operativ.am-ը գրում է.

Պեկինը վճռականորեն հանդես է գալիս առեւտրային սահմանափակումների դեմ, որոնք ներառվել են պաշտպանության մասին ԱՄՆ նոր օրենքի մեջ։

Պետական պաշտպանության մասին օրենքը (NDAA), որը ստորագրվել է անցյալ շաբաթ, արգելում է դաշնային միջոցներով Չինաստանից երկաթգծային վագոնների եւ ավտոբուսների գնումը եւ դանդաղեցնում է տեխնոլոգիական հսկա Huawei-ի վրայից պատժամիջոցների հանումը։

«Մենք նշել ենք, որ ԱՄՆ օրենքը չինական ձեռնարկությունների հանդեպ պարունակում է մի շարք անբարենպաստ դրույթներ»,- հայտարարել է ՉԺՀ առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։

Սպասվում է, որ այդ օրդենքը կազդի չինական երկու ընկերությունների՝ վագոններ արտադրող CRRC Corp.-ի եւ ԱՄՆ-ում էլեկտրական ավտոբուսներ վաճառող BYD Motors-ի գործունեության վրա։

Նոր սահմանափակումները, որոնք առկա են օրենքի նախագծում, թույլ չեն տալիս Վաշինգտոնին հանել Huawei-ին «սեւ ցուցակից», որում ընդգրկվածների հետ ամերիկյան ընկերություններին արգելվում է աշխատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել