Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ երկրում «Վիքիպեդիա» համացանցային հանրագիտարանի արգելափակումը քաղաքացիների իրավունքների ոտնահարում է: Այս մասին հաղորդել է NTV- ն:

Դատավոր Գենել Քուրուլուն հայտարարել է, որ ռեսուրսի արգելափակումը հակասում է խոսքի ազատությանը:

Վիքիպեդիան փակվել է 2017 թվականի ապրիլի 29-ին` համաձայն «Համացանցային հեռարձակումները կարգավորելու և այս ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարի մասին» օրենքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել