15 մլն եվրոյի չափով Grand Loto de Noel-ի («Սուրբծննդյան մեծ լոտո) ջեքփոթ է խաղարկվել Ֆրանսիայում: Ինչպես հաղորդվում է վիճակախաղերի արդյունքներն ամփոփող Tirage-gagnant կայքում, երջանիկ տոմսի տերն ապրում է երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սարտի դեպարտամենտում։

Կայքի վարչակազմը նշում է, որ սա մեծությամբ երկրորդ շահումն է այս դեպարտամենտում նման վիճակագրություն վարելու ողջ պատմության ընթացքում: Սարտում ամենահաջողակի կոչումն առաջվա պես պահպանում է EuroMillions վիճակախաղի այն մասնակիցը, որը 2010 թվականին շահել է 42 մլն եվրո:

Այս տարվա հաղթողի եւ նույնիսկ տոմսը գնելու վայրի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է պահվում: Խաղի կազմակերպիչներն ընդգծում են, որ չեն կարող այդ տեղեկությունները տարածել առանց հաղթողի թույլտվության: Այս սուրբծննդյան գիշերը շահող կոմբինացիաները կազմել են 1,2 մլն տոմս: Ամենախոշոր շահումը, չհաշված ջեքփոթը, հավասարվել է 183,8 հազար եվրոյի, չորս երջանիկներ կարողացել են նման գումար շահել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել