168.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունն արգելք է սահմանել մինչեւ 18 տարեկանների ամուսնությունների վրա: Այդ մասին օրերս հայտնել է Saudi Gazette-ը։

Նախարար Վալիդ աս Սամաանին արգելքի վերաբերյալ ծանուցում է ուղարկել բոլոր դատարաններին: Այժմ 18-ից ցածր տարիքում ամուսնանալու համար կպահանջվի հատուկ դատարանի վճիռը, որը կպարզի՝ «ամուսնությունը համապատասխանում է արդյոք դեռահասի իրական շահերին, եւ այն չի վնասի արդյոք ամուսնացողներին»: Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ընթացիկ տարվա հունվարին թագավորությունում արգելել են 15-ից ցածր տարիքի երեխաների ամուսնությունը: Մինչ այդ նվազագույն ամուսնական տարիքն ամրագրված չէր երկրի օրենքներում: Դեկտեմբերի սկզբին Սաուդյան Արաբիան Ճապոնիային փոխարինել է G20-ի նախագահի պաշտոնում: Նրա ներկայացուցիչները պետության գերակայությունների թվում նշել են կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը եւ կանանց իրավունքների պաշտպանությունը:

Համաշխարհային տնտեսական համաժողովի գնահատմամբ՝ Սաուդյան Արաբիան սեռերի հավասարության ցուցանիշով 141-րդ տեղն է զբաղեցնում 149 երկրների թվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել