Թերևս յուրաքանչյուր կին էլ երազում է, որ իրեն սիրեն, գնահատեն և հարգեն։ Դրան հասնելը դժվար չէ՝ իմանալով, թե ինչպես չարժեզրկես քեզ ուրիշ մարդկանց աչքերում։

Ինքնավստահությունը կարևոր որակ է ժամանակակից աշխարհում, որը յուրահատուկ վահան է, որ պաշտպանում է շրջապատի կործանարար ազդեցությունից։ Իր արժեքն իմացող կինը թույլ չի տա, որ իր հետ սխալ վարվեն։ Իսկ մեր ո՞ր գործողություններն են, որ կարող են դրան խանգարել։

Կնոջ 6 որակ, որոնցով նա ինքն իրեն արժեզրկում է։

1. Խնայել ինքդ քեզ համար

Խոսքը ոչ միայն ֆինանսի, այլև ժամանակի և էներգիայի մասին է։ Իրեն չսիրող կինը նախընտրում է իրեն զոհաբերել հանուն տղամարդու։ Նա կարող է չքնել և չուտել, միայն թե ուրիշներին և մասնավորապես իր ընտրյալին գոհացնի։ Նա ինքն իր համար ժամանակ չունի, օրինակ՝ գիրք կարդալու կամ գեղեցկության սրահ այցելելու։

2. Հարմարվել ուրիշներին

Այսպիսի կինը պատրաստ է ամեն բան թողնել և սլանալ ձեզ օգնության իր համար անհարմար ժամանակ և տեղ։ Նա բավական ուշ կարող է նկատել, որ դա ոչ ոք չի գնահատում։ Տղամարդը հարգում է միայն այն կնոջը, որն իր սկզբունքներից չի նահանջում։

3. Կասկածել ինքն իրեն

Մենք բոլորս էլ երբեմն ունենում ենք նման մտքեր, որ ինչ-որ բանում մենք բավական լավը չենք։ Սովորաբար նման մտքերը մեզ խանգարում են հասնել մեր նպատակներին կամ սիրելի գործով զբաղվել։ Ցածր ինքնագնահատականով կինը սովորաբար չի էլ փորձում ինչ-որ բան փոխել՝ չհավատալով իր հաջողությանը։

4. Չընդունել գովեստ և հաճոյախոսություններ

Իր հասցեին հաճելի խոսքեր լսելիս իր արժեքը չիմացող կինն ինքն իրեն համոզում է, որ իրեն պարզապես խղճում են կամ փորձում են քաղաքավարի լինել։ Ցածր ինքնագնահատականը թույլ չի տալիս հավատալ, որ շրջապատը մեր հանդեպ անտարբեր չէ և կարող է մեր մեջ լավը տեսնել։

5. Համեմատել ինքն իրեն ուրիշների հետ

Ինքնավստահ կինը չի փորձի հավասարվել ուրիշներին կամ նախանձել նրանց։ Նա իրեն ընդունում է այնպիսին, ինչպիսին կա՝ բոլոր թերություններով և արժանիքներով։ Տղամարդիկ լավ են զգում, երբ կինն ինքն իրենից գոհ չէ և ժամանակի ընթացքում նրանք էլ են սկսում նրա մեջ թերություններ գտնել։

6. Արժեզրկել տղամարդուն

Տղամարդիկ գտնում են, որ կինը պետք է նրբություն, հոգատարություն, սեր և բարություն ճառագի։ Հենց այդպիսի կանանց մասին են նրանք երազում։ Տղամարդիկ չեն կարող կարևորություն չտալ սիրելիի կողմից քննադատությանը, կոպտությանը, ուրիշների հետ համեմատությանն ու իրենց արժանապատվության նվաստացմանը։ Նման վարքը շատ արագ արժեզրկում է կնոջը նրա զուգընկերոջ աչքերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել