Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) արվարձանում բացված ցուցադրանքում ներկայացված Է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի նամակը, որում նա փոքրիկ աղջան հավաստիացնում է, որ Սանտա Կլաուսին վտանգ չի սպառնում Խորհրդային Միության կողմից ջրածնային ռումբի փորձարկման պատճառով: Դեկտեմբերի 25-ին այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը։

Ցուցահանդեսը, որը նվիրված Է ԱՄՆ-ում նշվող Ծննդյան տոներին, բացվել Է նախագահական գրադարանում և թանգարանում, որոնք կոչվել են Քենեդիի պատվին: Ցուցադրանքներից մեկն ԱՄՆ-ի 35-րդ նախագահի՝ 1961 թվականի հոկտեմբերի 28-ով թվագրված նամակն է: Այն հասցեագրված է Միչիգանի նահանգի ութամյա բնակչուհի Միշել Ռոհոնին:

Դրանից առաջ նա ինքն է նամակ հղել Քենեդիին: Այնտեղ աղջիկն անհանգստություն է հայտնում միջուկային ռումբի փորձարկումների կապակցությամբ, որոնք ԽՍՀՄ-ը պլանավորել էր անցկացնել Նովայա Զեմլյա արշիպելագում: Միշելը վախեցել Է, որ դրա պատճառով Սանտա Կլաուսը կարող է զոհվել, և ԱՄՆ-ի նախագահին խնդրել Է թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում: «Դու չպետք է անհանգստանաս Սանտա Կլաուսի համար,- պատասխանել է նրան Քենեդին:- Նրա հետ ես երեկ խոսեցի, ամեն ինչ կարգին է: Նա կրկին ուղևորության կմեկնի Ծննդյան տոներին»:

Բացի դրանից, ցուցահանդեսում ցուցադրվում են արխիվային լուսանկարներ, որոնցում պատկերված է, թե ինչպես են Քենեդին և նրա ընտանիքը տոնել Սուրբ Ծնունդը, ինչպես նաև նրանց բացիկների պատճենները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել