Բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կտեղափոխվեն Էլեկտրական ավտոմոբիլներով՝ հանուն շրջակա միջավայրի: Ինչպես դեկտեմբերի 26-ին տեղեկացրել են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ), ավտոհավաքակազմի փոխարինումը կդառնա դիվանագիտական ծառայությունն աշխարհում ամենաէկոլոգիականներից մեկը դարձնելու ծրագրի բաղկացուցիչ մասը։

Ընդհանուր առմամբ Jaguar I-Pace էլեկտրական քրոսովերներ կուղարկվեն ամբողջ աշխարհում Մեծ Բրիտանիայի 30 դիվանագիտական ներկայացուցչություններ՝ Մոնրեալից և Ռիո դե Ժանեյրոյից մինչև Եվրոպայի մայրաքաղաքներ, Աբու Դաբի և Սիդնեյ: Դեկտեմբերի 26-ին հրապարակված պլանների համաձայն՝ մինչև 2022 թվականն ԱԳՆ-ն մտադիր է իր ավտոհավաքակազմում ունենալ 25 տոկոս ավտոմբիլներ՝ ածխաթթվական գազի զրոյական արտանետմամբ, իսկ մինչև 2030 թվականը դրանց քանակը հասցնել 100 տոկոսի:

Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը մտադիր Է արևային պանելներ տեղակայել իր դիվանագիտական ներկայացուցչությունների տանիքներին, ինչպես նաև լիովին հրաժարվել պլաստիկե բաժակների օգտագործումից:

«Ես ցանկանում եմ, որ մենք դառնանք «ամենականաչ» դիվանագիտական ծառայությունն աշխարհում: Անցումը բենզինայինից լիովին Էլեկտրական ավտոմոբիլների մեզ կօգնի հասնել այդ նպատակին»,- ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ բերված է գերատեսչության ղեկավարի տեղակալ Սայմոն Մակդոնալդի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել