Տեխասի Տրանսպորտի ինստիտուտը հաշվարկել Է ԱՄՆ-ի տնտեսության ամենամյա կորուստները ճանապարհներին գոյացող խցանումներից, հաղորդում է CMBC-ն:

Նոր հետազոտության համաձայն՝ քաղաքային բնակիչները տարեկան միջին հաշվով 56 ժամ անցկացնում են խցանումների մեջ, ինչը Միացյալ Նահանգների տնտեսության վրա տարեկան 179 միլիարդ դոլար Է նստում: Նաեւ ճշտվում Է, որ ճանապարհներին կուտակումներից նյութական կորուստները տարեկան կազմում են շուրջ 1080 դոլար մեկ մարդու հաշվով: Բացի դրանից, խցանումներում կանգնելու ընթացքում գրեթե 12.5 միլիարդ լիտր վառելիք Է ապարդյուն կորչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել