Factor.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանում ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսեց հենց այսօր երկրի նախագահի կողմից ստորագրված ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի վերաբերյալ օրենքի մասին։

Նա նշեց, որ այս հարցով մանիպուլյացիաներ դեռ կլինեն։ Բայց խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է առկա և օրենքը դա լուծելու ուղիներից մեկն է։ Վարդանյանը շեշտեց, որ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի դիմելու վերաբերյալ օրենքը կամավորության սկզբունքով է և դատավորները կարող են օգտվել այդ կարգավորումից՝ ըստ ցանկության։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել