Xiaomi ընկերությունը պատրաստվում է թողարկել AirPods Pro-ի կլոնը՝ ակտիվ ձայնամեկուսացմամբ անլար ականջակալներ: Այդ մասին Twitter-ում հայտնել է հանրահայտ ինսայդեր Մուկուլ Շարման:

Փորձագետը նոր ականջակալների վերաբերյալ հիշատակում է հայտնաբերել Bluetooth Special Interest Group կայքում, որը զբաղվում է Bluetooth-սարքերի սերտիֆիկացմամբ: Դեկտեմբերի 24-ին հավաստագրված սարքը կոչվում է Xiaomi Mi Noise Cancellation Wireless Headphones: Անունից բացի, հայտնի է, որ սարքին աջակցում է Bluetooth 5.0 արդիական անլար հաղորդակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել