Pastinfo.am-ը գրում է.

ՀՔԾ քննիչները ՍԴ-ում խուզարկություն չեն կատարել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ այս պահին այքանը կարող են ասել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՔԾ քննիչն այսօր այցելել  է Սահմանադրական դատարանում։ Վերջինս ցանկություն է հայտնել հանդիպել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ով սակայն այդ պահին չի գտնվել դատարանի շենքում։

Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

«Փաստինֆո»-ի թղթակիցը իրադարձությունների զարգացմանը հետեւում է ՍԴ-ի շենքի մոտից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել