Hraparak.am-ը գրում է.

Այսօր Հանրային խորհրդի նիստում խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը միանգամից մի քանի առաջարկով հանդես եկավ, նախ առաջարկեց ՀԽ-ի մասին օրենքի փոփոխության գործընթաց սկսել, ապա անցավ խորհրդի տեղակայման վայրին:

Նշենք, որ ՀԽ-ն տեղակայված է «Ռոյալ կլասիկ հաուս» հյուրանոցում, Ստյոպա Սաֆատյանը առաջարկում է տեղափոխվել կառավարության շենք:

Նշենք, որ նախորդ իշխանության ժամանակ առաջարկվում էր ՀԽ-ն տեղափոխել Բաղրամյան 26, սակայն Վազգեն Մանուկյանը դեմ էր ատրահայտվել՝ ասելով, որ դա կարող է ազդել խորհրդի անաչառության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել