ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից հետո ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ: Այս տեղեկությունը հաստատեցին ՀՔԾ-ից:

Քննիչները, որ այս պահին Սահմանադրական դատարանում են, խուզարկություն չեն իրականացնում:

Այս առնչությամբ Hraparak.am-ը նշել է. «Տպավորություն է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից օրենքի ստորագրման և Սահմանական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների նոր շրջափուլի մեկնարկի միջև սինխրոնիզացիա կա: ՍԴ-ում այս պահին ընթացող պրոցեսների մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել