Armlur.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր ասուլիս է տվել և ամփոփել վերջին 6 ամսվա աշխատանքը:

ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանը 2012-2017թթ․ ներկայացված է եղել 6 խմբակցությունով: Ընդունվել է 1422 նախագիծ և որոշում: Ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնել են 35 նախագիծ, որից ընդունվել է 19-ը: Նախագծերի 31 տոկոսը եղել է «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը:

ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը 2017-2019թթ․ ներկայացված է եղել 4 խմբակցությամբ, ընդունվել է 726 նախագիծ, ընդդիմադիրները համահեղինակել կամ նախաձեռնել են 9 նախագիծ:

«ԱԺ 7 -րդ գումարման խորհրդարանում ներկայացված է 6 խմբակցություն: 1 տարվա կտրվածքով ընդունվել է 367 օրենքի նախագիծ և որոշում: Ընդդիմադիր պատգամավորները համահեղինակել կամ նախաձեռնել են 30 նախագիծ: Համեմատելով՝ ակնհայտ է դառնում, որ ընդդիմությունը 7-րդ գումարման ԱԺ-ում շատ ավելի ակտիվ է եղել, քան նախորդ գումարումներում»,- ամփոփելով վերջին 6 ամսվա ԱԺ աշխատանքները՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել