Panorama.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացնող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքում, երբ այն պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:

Նախարարն ասաց, որ զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում: Դ. Տոնոյանն ասաց, որ 2008 թվականից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում թվով 10 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս:

«Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվում է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն, ըստ էության, չի բնորոշում համապատասխան դեպքի  իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել