Գերմանիայի քաղաքացիներն ավելի շատ վստահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, քան երկրի կանցլեր Անգելա Մերկելին: Այդ մասին վկայում են Kantar բրիտանական հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Հարցման արդյունքները, որն անցկացվել է Funke մեդիախմբի պատվերով, ներկայացրել է կոնցեռնի Berliner Morgenpost թերթը: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Մակրոնի նկատմամբ «ավելի շուտ մեծ» վստահություն ունի հարցվածների 57 տոկոսն այն դեպքում, երբ Մերկելի նկատմամբ՝ չորս տոկոսային կետով պակաս: Ընդ որում, 44 տոկոսը հայտարարել է, որ կանցլերի նկատմամբ իրենց վստահությունն «ավելի շուտ ցածր է», այն դեպքում, երբ Ֆրանսիայի ղեկավարի նկատմամբ նման կարծիք է հայտնել հարցման մասնակիցների 32 տոկոսը:

Մասնակիցներին հարցրել են աշխարհի յոթ երկրների ղեկավարների նկատմամբ վերաբերմունքի մասին: Վերջին հորիզոնականը կիսել են ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոնց վստահում է հարցվածների 6 տոկոսը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է ցուցակի մեջտեղում՝ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցից հետո, բայց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից առաջ: Հարցմանը, որն անցկացվել է դեկտեմբերի 12-19-ին, մասնակցել է 1024 մարդ: Berliner Morgenpost-ը տվյալներ չի ներկայացնել վիճակագրական անճշտության վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել