Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտեց ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության արդյունքների մասին։

Անդրադառնալով Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկվելու վերաբերյալ «Հրապարակի» հարցին, նախարարը նշեց. «Կարծում եմ, որ այս պահին ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում ոստիկանների գործողությունները գնահատելու համար։ Երբ ոստիկանության գնահատականը լինի, այն ժամանակ ես նույնպես գնահատական կտամ։ Եթե այնտեղ եղել է լիազորությունների գերազանցում, համապատասխան գնահատականներ կտրվեն։ Ցանկացած մարմին իրավունք ունի քննարկելու իր աշխատակիցների պահվածքն ու գործողությունները այնպես, ինչպես ես ՝ որպես ԿԳՄՍ ղեկավար կարող եմ գնահատական տալ իմ աշխատակիցների այս կամ այն գործողություններին»։

Հարությունյանը նշեց նաև, որ այս պահին ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը շարունակում է մնալ թափուր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել