Բրիտանիայում բժիշկները հեռացրել են 30 սմ տրամաչափով, 9,5 կգ քաշ ունեցող երիկամ: 2002թ. բժիշկները տղամարդու մոտ հայտնաբերել են երիկամների պոլիկիստոզ, որից հետո օրգանը սկսել է մեծանալ:

53-ամյա Դեյվ Ուոթլիի խոսքով՝ նա մեծ թեթևություն է զգացել վիրահատությունից հետո:

Տղամարդու հեռացված երիկամը 120 անգամ գերազանցել է մարդու երիկամի նորման: Այն կընդգրկվի գինեսի ռեկորդների գրքում:

Ի դեպ, 7 տարի առաջ հեռացրել են Ուոթլիի մյուս երիկամը, որը կշռել է 7,4 կգ: Երկու տարի անց դրա փոխարեն դոնոր օրգան են տեղադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել