ԱՄՆ Կոլորադո նահանգում տղամարդը բանկ է կողոպտել, ինչից հետո դուրս է եկել փողոց և շաղ տվել փողերը՝ «Շնորհավոր Սուրբ ծնունդ» բառերով, հայտնում է Hill-ը:

Ականատեսների խոսքով, դրանից հետո տղամարդը գնացել է մոտակա սրճարան և սպասել իրավապահներին:

Ոստիկանության տվյալներով, 65-ամյա Դեյվիդ Օլիվերը ձերբակալության ընթացքում դիմադրություն չի ցուցաբերել, նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Ականատեսները պատմել են, որ անցորդները հավաքել են ավազակի շաղ տված փողերը և վերադարձրել այն բանկին: Այնուամենայնիվ մոտ 1000 դոլար կորել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել