Իսպանիայի թագավորը քաղաքացիներին հղած Սուրբծննդյան ուղերձում խոստովանել է, որ Կատալոնիան լուրջ մտահոգության տեղիք է տալիս, նա միասնության և Սահմանադրությունը հարգելու կոչ է արել, որը պաշտպանում է տարածքային ամբողջականությունը:

Թվարկվելով այն խնդիրները, որոնք ամենից շատ են մտահոգում երկրի քաղաքացիներին, թագավորը նշել է «շատ քաղաքացիների վստահության կորուստն իշխանության ինստիտուտների նկատմամբ» և Կատալոնիան:

Իր ուղերձը պետության ղեկավարն ավարտել է՝ շնորհավորելով Սուրբ ծնունդը բասկերեն, կատալոներեն եւ գալիսերեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել