Նոր ստացա ԱԺ նախագահի դատական հայցը և պետք է ասեմ, որ շատ զավեշտալի իրավիճակի հետ գործ ունենք անկեղծ ասած: Ուրեմն էս մեր Արարատը ինձանից իր դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացած մի քանի պարգևավճարի չափ գումար ա ուզում` 3.460.000 դրամի չափով: Ես վստահ եմ, որ Միրզոյանն իր պահանջները ձևավորելիս ինձ չի խառնել պետբյուջեի հետ և ավելին` վստահ եմ նաև, որ ինքը վստահ չէ, որ հաղթելու է դատական նիստը, բայց, որ էս մարդու մոտ խասյաթ ա դառել օդից 3,5 միլիոն կպցնելը էդ հաստատ ա: Ուրեմն հարգելի Արարատ, քո ու Գոհարի իշտահին քացախ, թե դատական հայցը հաղթելու եք ու ասեմ, ես քեզ խոստանում եմ, որ էս դատավարությունը քո քաղաքական թաղումն ա լինելու ու ես անձամբ եմ հողին հանձնելու քո քաղաքական կարիերան ողջ հանրության աչքերի առաջ: Խոստանում եմ քեզ նենց դատավարություն, որ ողջ կյանքումդ անգամ ամենավատ մղձավանջային երազում չես տեսել: Շատ փակագծեր չեմ բացում, բայց դատավարությունը թեժ է լինելու նորանոր ինքնախոստովանական բացահայտումներով պինդ բռնվի:
Հ.Գ. Վաղն ուղիղ եթերում էս թեմայից կխոսեմ մի լավ կծիծաղենք միասին ժողովուրդ ջան, իսկ էսօրվա համար էսքանը:

Image may contain: 1 person, standing and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել