Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում կարող է գտնվել երկրորդ գերզանգվածային սև խոռոչը: Հետազոտողները ապացուցել են նաև Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը: Այս մասին հաղորդվում է մամլո հաղորդագրության մեջ Phys.org-ում:

S2 աստղի դիտարկումներ են անցկացվել, որը գտնվում է Աղեղնավոր Ա* (Sgr A*) գերզանգվածային սև խոռոչի մոտակայքում՝ 120 աստղագիտական միավոր հեռավորության վրա (մեկ աստղագիտական միավորը հավասար է Արևից Երկիր միջին հեռավորությանը): Ըստ արդյունքների, երկրորդ գերզանգվածային սև խոռոչը չի կարող ավելի քան հարյուր հազար անգամ ավելի զանգվածեղ լինել, քան Արևը, հակառակ դեպքում դրա գրավիտացիոն դաշտը կազդեր աստղի հետագծի վրա: Այն նաև չի կարող իր ուղեկցից գտնվել Արևից Երկիր տարածությունը 200 անգամ գերազանցող հեռավորության վրա:

Երկրորդ սև խոռոչի հնարավոր առկայությունը ցույց է տալիս, որ Ծիր Կաթինը հնում բախվել է մեկ այլ՝ ավելի փոքր գալակտիկայի:

Հետազոտողները ստուգել են նաև Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը: 2018 թվականի մայիսին S2-ը մոտեցել է սև խոռոչին, և աստղի կողմից ճառագայթվող լուսային ալիքների երկարությունները պետք է ձգվեն և անցնեն սպեկտրի կարմիր հատված: Պարզվել է, որ տեսությունը ճշգրիտ կանխատեսում է Sgr A* գրավիտացիոն դաշտի կողմից գործադրվող ազդեցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել