ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Բոֆորտ քաղաքում թռչունը լոքոն գցել է ընթացող ավտոմեքենայի վրա, հաղորդում է WCIV-ն:

Ռեզա Ուոլսթոնը նկատել էր թռչնին, որի ճիրաններում խոշոր լոքո կար, երբ դստերը տուն էր տանում: «Դա այն պահերից մեկն էր, երբ ամեն ինչ կարծես դանդաղեցված կադրում լիներ: Տեսնում եմ՝ ձուկ է, իսկ հետո տեսնում եմ, թե ինչպես է թռչունը գցում այն»:

Լոքոն ընկել է ավտոմեքենայի վրա և կոտրել դիմապակին: Բեկորները լցվել են առջի նստատեղի վրա և կնոջ ոտքերին: Ուոլսթոնը դուրս է եկել մեքենայից և սկսել է որոնել լոքոն: «Ես կարծում էի, որ պետք է անպայման գտնեմ ձուկը, որը հարվածից մի կողմ էր թռել, հակառակ դեպքում ինձ ոչ ոք չէր հավատա»,- բացատրել է նա: Կոտրված ապակին փոխելու համար նա ստիպված էր 250 դոլար վճարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել