Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը և ամուսինը՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթը, իրենց 6-ամյա դուստր Նորթին նվիրել են Մայքլ Ջեքսոնի` աճուրդում 65 625 դոլարով ձեռք բերված պիջակը, գրում է Daily Mail-ը:

Պիջակը «փոփի արքան» կրել է 1997 թվականին՝ Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկի՝ Էլիզաբեթ Թեյլորի ծննդյան 65-ամյակի ժամանակ. այն հոկտեմբերին 65 625 դոլարով վաճառվել է աճուրդում:

«Քանյեն և ես այս պիջակը նվիրել ենք Նորթին: Նորթը Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուն է, և մենք վստահ էինք, որ նա կհավաներ մեր նվերը»,- իր երկրպագուներին հայտնել է դիմահարդարման մագնատը:

Քիմը հավելել է, որ պիջակն իրենց հաջողվել է ձեռք բերել աճուրդով:

«Մենք սա աճուրդով ձեռք էինք բերել Նորթի համար՝ որպես սուրբծննդյան նվեր: Այն ձևափոխել ենք, որպեսզի նա կարողանա հագնել պիջակը»,- հայտնել է Քիմը և հավելել, որ թևերն այնպես են ծալված, որ երբ Նորթը մեծանա, կարող է դրանք կրկին երկարացնել:

Իրապատում շոուի աստղը հավելել է, որ Նորթը շնորհակալ է եղել իր սուրբծննդյան նվերի համար. «Նա չափազանց ոգևորված է և երախտապարտ»:

Early Christmas present! Kim Kardashian and Kanye West have have gifted their six-year-old daughter with one of Michael Jacksons jackets after winning it at an auction and paying $65,625

All thought out: We won this on an auction for Northie for Christmas and we had it tacked up so she could wear it, she said

Prize piece: The jacket was worn by the late pop-star for Elizabeth Taylors 65th birthday party in 1997 (pictured) - and sold for $65,625 in October

It was Kim and Kanye! It was reported on October 26, 2019, by CNN , that the Black or White singers jacket had been sold for $65,625 - although the winner was not named

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել