Panorama.am-ը գրում է.

Երևանի ավագանու նիստում քննարկվեց նախագիծ, որը նախատեսում է շինթույլտվությունների, ինչպես նաև քանդման թույլտվությունների համար տեղական տուրքի բարձրացում։

«Ես ունեմ 200 քմ մակերեսով տուն, ցանկանում եմ տանիքը ձևափոխել։ Դրա համար տուրքը ինչքա՞ն է կազմում»,-հարց հնչեցրեց «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները զեկուցող Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ  Արմեն Հարությունյանը
մանրամասնեց, նախորդ տարի կպահանջվեր 15 հազար դրամ, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ 21 հազար դրամ։

«Շնորհակալություն։ Ուզում եմ, քաղաքացիները հստակ հասկանան, որ այս տուրքերի բարձացումը միտված է ամենացածր խավի վճարների բարձրացմանը»,-եզրակացրեց Ա. Խաչատրյանը։

Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը  հայտնեց, խմբակցությունը դեմ է առաջարկվող բարձրացումներին մինչև 300 քմ մակերեսով շինությունների մասով։

Նախագծի քվեարկության ժամանակ գրանցված 52 անդամներից 42-ը կողմ քվեարկեցին, 4-ը՝ դեմ, 6-ը՝ ձեռնպահ։ Որոշումն ընդունվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել