Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում BMW մակնիշի 35 VQ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառերին:

Վթարի հետեւանքով BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային հրշեջ-փրկարարները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարեւանությամբ գտնվող տան պատի ապակիները, վնասել նաեւ վթարի հարեւանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են, իսկ BMW-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել