«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «ամենասկանդալային», բայցեւ ամենահմայիչ անդամներից մեկին՝ Թեհմինա Վարդանյանին, երեկ գնացել էին «ուզելու»: Մեզ ասացին, որ մի երիտասարդ, որը, պարզվում է՝ հեռվից հմայված է եղել Թեհմինայով, օրեր շարունակ զանգահարել է ավագանու «Լույս» խմբակցություն եւ հանդիպում խնդրել ավագանու անդամի հետ:

Վարդանյանը վերջապես երեկ ժամանակ է գտել ու ընդունել է նրան: Եվ պարզվել է, որ քաղաքացին նրա երկրպագուն է: Երիտասարդն առաջարկել է հանդիպել՝ խոստովանելով, որ հավանում է Թեհմինային:

Բայց Թեհմինա Վարդանյանը, դատելով նաեւ նրա ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից, երկրպագուների պակաս չունի, մեզ ասացին, որ նրան «ուզելու» են եկել նաեւ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք, բայց նա որոշել է կենտրոնանալ ավելի շատ քաղաքապետերի եւ քաղաքային խնդիների վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել