Operativ.am-ը գրում է.

Վենետիկում ջրի մակարդակը դեկտեմբերի 24-ին հասել է 139 սանտիմետրի, իսկ վաղը կիջնի 120 սանտիմետրի, տեղեկացնում են քաղաքի իշխանությունները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

70 սանտիմետրից ավելի ջուրն անվանվում է «բարձր ջուր»։ Կրիտիկական մակարդակն սկսվում է 140 սանտիմետր ցուցանիշից, երբ ջրի տակ է անցնում քաղաքի մակերեսի 59 տոկոսը։

Նոյեմբերին Վենետիկը ենթարկվեց պատմության մեջ երկրորդ հեղեղմանը, երբ ջրի առավելագույն մակարդակը բարձրացավ մինչեւ 187 սանտիմետրի։ Ջրի տակ անցավ տարածքի 80 տոկոսը։ Դա հանգեցրեց այն բանին, որ հյուրանոցներում սուրբծննդյան եւ ամանորյա պատվերները կրճատվեցին կրկնակի անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել