Նավահանգստում միմյանց բախված Carnival Cruise ընկերության երկու զբոսանավերի ուղևորները խոսել են իրենց տպավորություններից: Այդ մասին հայտնում է Fox 16-ը:

Ամերիկացի Ջոշ Հալամեկը, որ զբոսանավով ուղևորության համար 1,8 հազար դոլար, խոստովանել է, որ բախման պահին իրեն թվացել է, թե նավը խարիսխ է գցում, «բայց հետո նկատեցի, որ նավը շարունակում է ճոճվել ալիքների վրա, իսկ մեր խցում պահարանների դռները բացվում, փակվում էին»,- ասել է նա: Ուղևորը նաև հայտարարել է, որ նավի վրա դժվարություններ են առաջացել ամբողջ ճանապարհորդության ընթացքում: «Դա պարզապես խնդիրների շարան էր, որը շարունակում էր աճել», – ասել է նա:

ԱՄՆ Արկանզաս նահանգից Ֆելիցիա Մակնիլին KATV-ին ասել է, որ ինքը վթարի պատճառած ցնցումը վերագրել է բարձր ալիքներին և միայն մոտ մեկ ժամ անց Carnival Legend-ի նավապետից է իմացել կատարվածի մասին: «Այժմ մենք կվախենանք ծովային ճամփորդություններից: (…) Տեղի ունեցածից հետո ուղևորների շրջանում դժգոհության պես մի բան կար», – հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել