26-ամյա Քլոե Հեյնսը իրեն մեղավոր է ճանաչել Անգլիայի օդային տարածքում թռիչքի ժամանակ ինքնաթիռի դուռը բացելու փորձի համար, ինչի հետևանքով երկու կործանիչներ արտակարգ թռիչք են իրականացրել:

Նա մեղադրվում է օդային ճանապարհորդության անվտանգության խախտման և հարձակման մեջ. կինը հարվածել և եղունգներով քերծել է բորտուղեկցորդին, որը փորձել է կանգնեցնել նրան:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 22-ին: Այդ ժամանակ օդ են բարձրացել բրիտանական ռազմական օդուժի երկու կործանիչներ, որոնք ուղեկցել են ինքնաթիռը դեպի Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայան: Հետևելով ուղևորատար ինքնաթիռին, կործանիչները հաղթահարել են ձայնային պատնեշը: Ձայնային ալիքը, որն առաջանում է նման արագության դեպքում և լսվում է որպես ուժգին հարվածի ձայն, անհանգստացրել է Անգլիայի հարավ-արևելքի բնակիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել