Գիշերային ժամերին առատ քրտնարտադրությունը (հիպերհիդրոզ) կարող է շատ վտանգավոր լինել: Դա կարող է հղել ուռուցքային հիվանդությանը, հայտարարել է Վիսբադենի մաշկաբանության և ալերգաբանության կլինիկայի տնօրեն Քրիստիան Բեյերլը, գրում է Focus-ը:

Ըստ պրոֆեսորի՝ լիմֆոման և լեյկոզը երբեմն դրսևորվում են այս կերպ:

Եթե մարդը դեղեր չի ընդունում, քնում է զով սենյակում, բայց քրտնում է, խորհուրդ է տրվում ստուգել վահանաձև գեղձը:

Բացի այդ, եթե հիպերհիդրոզն ուղեկցվում է ծարավի զգացումով, դա կարող է շաքարախտի նշան լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել