Սանտա Կլաուսը Սուրբ ծնունդի նախաշեմին մեկնել է Հյուսիսային բեւեռից, որպեսզի նվերներ բաժանի երեխաներին: Այդ մասին հայտնել է Հյուսիսամերիկյան մայրցամաքի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD), որն ավանդաբար հետեւում է նրա ուղեւորություններին: Առաջին երկիրը, ուր այցելել է Սանտա Կլաուսը, եղել է Ռուսաստանը: Ներկայում նա իր կախարդական սահնակով Օքլենդից թռչում է Նոր Զելանդիայի Գիսբոռն քաղաք:

Սանտա Կլաուսն արդեն տեղ է հասցրել 280 մլն նվեր: NORAD-ի կայքում իրական ժամանակի ռեժիմով ցուցադրվում է Սանտա Կլաուսի ուղեւորությունը: Նա տեղաշարժվում է իր կախարդական սահմակով, որին լծված են ինը եղջերուներ՝ Ռուդոլֆ եղջերուի գլխավորությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել