Երբեմն այնքան խիստ ենք ինքներս մեր հանդեպ, որ սկսում ենք հիմարություններ անել։ Կամ առանց որևէ պատճառի մտածմունքների մեջ ընկնել։ Հիշեք՝ դուք պարտավոր չեք հարմարվել ուրիշների կողմից հորինված ստանդարտներին։

Եվ թող ձեզ չանհանգստացնեն.

  1. Հագուստի վրայի պիտակը։ Մի ամաչեք մեծ չափսի հագուստ գնելուց։ Հիշեք, որ որոշ կազմակերպություններ մեծ չափսի հագուստ են կարում, իսկ որոշներն էլ՝ ավելի նեղ։ Եվ եթե փոքր հագուստ եք գտել, ապա ձեզ ոչինչ չի խանգարում ավելի մեծ չափսի հագուստ գնել։ Փոքր չափսի հագուստներում մարդիկ ավելի գեր են երևում։ Միևնույնն է, պիտակը միայն դուք եք տեսնելու, իսկ այն, որ հագուստը գեղեցիկ է, տեսնելու են բոլորը։
  2. Ինչ վերաբերում է կրծկալին, այստեղ կարևոր է, որ այն իդեալական նստի ձեզ վրա, քանի որ դրանից կախված է ոչ միայն տեսքը, այլ նաև կրծքերի առողջությունը։ Հավանում եք պիտակների վրա գրված թվերը, թե ոչ՝ կարևորը հենց այդ կրծկալում ձեզ ավելի հարմարավետ լինելն է։
  3. Փոքր չափսի կոշիկների համար ոտքերը ձեզ շնորհակալություն չեն հայտնի։ Չինուհիները, որոնք իրենց ոտքերի մատները փաթաթում էին կտորով, ընհանրապես չէին կարողանում նորմալ քայլել։ Ոտքի չափսը համամասնական է հասակի հետ և պատասխան է տալիս մարմնի կայունության համար։ Այնպես որ, ավելի լավ է հպարտորեն կրել 41 համարի կոշիկ, քան փոքր կոշիկ կրելով տանջվել։
  4. Անհաջող լուսանկար։ Եթե նկարը անհաջող է ստացվել, ապա դա չի նշանակում, որ դուք տգեղ եք։ Շատ բան կախված է լույսից և լուսանկարելու դիրքերից։ Եվ հիշեք՝ բացի ձեզանից՝ ոչ ոք մանրակրկիտ չի ուսումնաիրելու ձեր լուսանկարը։
  5. Եթե մարզիչների ետևից չես կարողանում կրկնել վաժությունները։ Նրա մոտ նույնպես միանգամից չի ստացվել, երբ նա նոր էր սկսում։ Կարևորն այն է, որ դուք աշխատում եք ձեզ վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել